ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան կներգրավի ՅՈւՆԵՍԿՕ-ին ԼՂ մշակութային ժառանգության պահպանության համար

ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան կներգրավի ՅՈւՆԵՍԿՕ-ին ԼՂ մշակութային ժառանգության պահպանության համար

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին, հայտարարել է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձվի ԼՂ մշակութային և կրոնական հոշարձանների պահպանությանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ Մոսկվան կներգրավի ՅՈւՆԵՍԿՕ-ին Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության գործում։

«Վստահ եմ, որ հիմա, երբ ռազմական գործողությունների դադարեցումից մոտենում ենք խաղաղ կարգավորման, հայերի և ադրբեջանցիների, այդտեղ ապրող մյուս խմբերի մշակութային ժառանգությանը հարկ կլինի հատուկ ուշադրություն դարձնել։

Ընդհանուր առմամբ, շատ բան պետք է արվի, որպեսզի և հայերի, և ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը, որոնք խորապես կապված են Ղարաբաղի հետ, միավորող պահ լինի այն քայլերում, որոնք կիրառվելու են»,- ասել է Լավրովը միջազգային ԶԼՄ-ների համար ասուլիսի ժամանակ։

Արցախի դեմ Ադրբեջանի սկսած ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրետակոծել են Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին, Տիգրանակերտի հնագիտական ճամբարը, Շուշիի մշակույթի տունը։ Գրավված տարածքում ադրբեջանցի զինվորները պղծել են հայկական խաչքարերը։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---