Փաշինյան․ Համաձայանգիրը կնքվել է, քանի որ մոտ 25,000 զինվորի կյանք վտանգի տակ էր

Փաշինյան․ Համաձայանգիրը կնքվել է, քանի որ մոտ 25,000 զինվորի կյանք վտանգի տակ էր

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին պատերազմի դադարեցման համաձայնագիրը կնքվել է այն պայմաններում, երբ ժամերի ընթացքում կարող էր 10-25,000 զինվորի կյանքը վտանգի տակ դրվել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ոչ շահեկան փաստաթուղթը ստորագրվել է այն պայմաններում, երբ Գլխավոր շտաբը զեկուցում էր, որ ամեն րոպեն կարևոր է ու պետք է կանգնեցնել պատերազմը, իսկ Արցախի նախագահն ասում՝ Ստեփանակերտը կորցնելը ժամերի հարց է:

«Եթե կորսվեր Ստեփանակերտը, մեծ հաշվով, կորսվելու էր նաև Ասկերանը, Մարտակերտը․ չկային այնպիսի ուժեր, որ իրականացնեին դրանց պաշտպանությունը։ ՊԲ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ պաշտպանան շրջանները կհայտնվեին շրջափակման մեջ, սա նշանակում է, որ 20,000-ից ավելի զինվորական շրջափակման մեջ կհայտնվեր՝ անխուսափելիորեն զոհ ու գերի դառնալով»,- հայտարարել է Փաշինյանը։

Նա նշել է, թե փաստաթուղթը ստորագրելիս հասկացել է, որ իր ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական զոհվելու հնարավորությունը մեծ էր, բայց 25,000 զինվորի կյանքն ավելի կարևոր էր, քանի որ սպառնալիքի տակ էին զինվորները, որոնք իրադրության վրա ազդելու հնարավորություն չունեին։ Ըստ նրա՝ եկել էր հրամանատարի ժամանակը՝ ֆիզիկական ու քաղաքական առումով ոչինչ չխնայելու։

«Ստեղծվել էր իրավիճակ, երբ զինվորը որևէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, ոչ թե զինվորը պիտի զոհվեր հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհ գնա հանուն զինվորի»,- ասել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Ընթերցեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---