Ազգային-ժողովրդավարական բևեռը կոչ է անում ստեղծել համակարգող մարմին՝ բախումներից խուսափելու

Ազգային-ժողովրդավարական բևեռը կոչ է անում ստեղծել համակարգող մարմին՝ բախումներից խուսափելու

PanARMENIAN.Net - Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ստեղծել համակարգող մարմին բախումներից խուսափելու համար։

Հայտարարության մեջ ասվում է, որ հանրապետությունում ստեղծվել է լարված ու բախումնավտանգ իրավիճակ:

«Բախումներից խուսափելու, ինչպես նաև դրանց դեպքում հետագա անցանկալի զարգացումները չեզոքացնելու նպատակով բոլոր կողմերին կոչ ենք անում ստեղծել համակարգող մարմին: Այդ մարմնի մեջ առաջարկում ենք ընդգրկել երկուական ներկայացուցիչներ 17 կուսակցությունից, Ազգային-ժողովրդավարական բևեռից, «Իմ քայլը» դաշինքից, ինչպես նաև ՀՀ նախագահի ապարատից»,-ասվում է հայտարարության մեջ։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ
Նշվում է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա
«ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի»,-ասել է ԿԸՀ քարտուղարը