Հաստատվել են Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականների մարզիչային կազմերը

PanARMENIAN.Net - ՀՖՖ հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականների մարզիչային կազմերը: Կազմերը հաստատվել են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի հանդիպման ընթացքում:



Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականի մարզիչները`



Գլխավոր մարզիչ - Արմեն Սանամյան

Մարզչի օգնական - Արթուր Մկրտչյան

Դարպասապահների մարզիչ - Հայկ Կիրակոսյան



Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների հավաքականների մազրիչները`



Գլխավոր մարզիչ - Սամվել Պողոսյան

Մարզչի օգնական - Սուրեն Չախալյան

Դարպասապահների մարզիչ - Վաղարշակ Շահնազարյան



Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ ապագայում:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---