Աղաջանյան․ Վարչապետին սխալ են հասկացել

Աղաջանյան․ Վարչապետին սխալ են հասկացել

PanARMENIAN.Net - Վարչապետի վերջին գրառումը որպես քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ դիտարկելը տարընթերցում է, հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր, շաբաթներ շարունակ լինելով առաջնագծում, այս օրերին շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների, ոչ մի դեպքում չփորձել ապակայունացնել ներքաղաքական վիճակը և համախմբվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի։ Միաժամանակ, այս օրերին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները լծված են կանխելու ցանկացած ներքին բախում և բացառելու զինված խմբավորումների գոյությունը», - նշել է նա։

«Հայաստանի ու Արցախի առջև առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է լուծել միայն ներքաղաքական կայունության միջավայրում և մեր ողջ ներուժի կոնսոլիդացիայի դեպքում։ Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում զերծ մնալ ատելության, բռնության քարոզից և պառակտիչ գործունեություն իրականացնելուց։ Ողջախոհություն բոլորիս», - նշել է նա։

Ավելի վաղ Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդազարյանը՝ հիշելով տարիներ առաջ Փաշինյանի՝ «պատերի տակ վնգստացող» դատավորների մասին արտահայտությունը, ասել էր, որ այս պահին որոշվում է, արդյոք դատական իշխանությունը համապատասխանում է Փաշինյանի բնութագրմանը։ Դրանից հետո դատարանը բաց էր թողել նախօրեին վարչապետի սպանության փորձի կազմակերպման մեջ մեղադրված ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին։ Փաշինյանի գրառումից հետո մանդատից հրաժարվելու մասին է հայտնել Գայանե Աբհահամյանը, խմբակցությունից դուրս է եկել Թագուհի Թովմասյանը, Լուսինե Բադալյանը խոստացել է դիմում գրել, եթե «ԻՄ Քայլն» անհապաղ քայլեր չփեռնարկի, իսկ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը աշխատանքից ազատման դիմում է գրել ու դուրս է եկել ՔՊ-ից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---