Վարչապետ․ Մեծագույն սխալը «ոչ մի թիզ հողի» ու պատերազմի բացառման համատեղումն էր

Վարչապետ․ Մեծագույն սխալը «ոչ մի թիզ հողի» ու պատերազմի բացառման համատեղումն էր

PanARMENIAN.Net - Հայկական կողմի ռազմավարական մեծագույն սխալն այն է եղել, որ երկու՝ «պատերազմի բացառում» կամ «ոչ մի թիզ հող» սցենարներից ընտրություն չի արվել, այլ փորձ է արվել դրանք համատեղելու, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք, անկեղծ ասած, փորձել ենք այդ ընտրությունը կատարել և, ճիշտն ասած, կատարել ենք։ Այլ բան, որ 2․5 տարվա ընթացքում չենք կարողացել անել այլ բան, որ այդ ընտրությունը երաշխավորվեր»,- ասել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ պատերազմն ավելի շուտ կարող էր կանգնել այն նույն պայմաններով, ինչ կանգնել է, բայց ՊԲ-ն որոշել է պայքարել այնքան, մինչև պայքարն իմաստ ունի։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---