Լավրով․ ԼՂ մասով հայտարարությունը վերանայելու փորձեր չենք տեսնում ու թույլ չենք տա

Լավրով․ ԼՂ մասով հայտարարությունը վերանայելու փորձեր չենք տեսնում ու թույլ չենք տա

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան բոլոր ջանքերը կգործադրի՝ թույլ չտալու համար, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման վերաբերյալ հայտարարությունը վերանայման ենթարկվի, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը վերանայելու փորձեր չի տեսնում։

«Այժմ չենք տեսնում հայտարարությունը վերանայելու, կամ վերաշարադրելու որևէ փորձ․․․ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի նման փորձեր չարվեն, հաջողությամբ չպսակվեն»,- ասել է Լավրովն ասուլիսում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---