ԲՀԿ-ն՝ նախագահին․ Մեր 2 հարցին չպատասխանելու դեպքում, կիսում եք Արցախի կապիտուլյացիայի պատասխանատվությունը

ԲՀԿ-ն՝ նախագահին․ Մեր 2 հարցին չպատասխանելու դեպքում, կիսում եք Արցախի կապիտուլյացիայի պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ուշադիր լսել է նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը և կարծում է, որ այն հակասական էր, հայտարարել են ԲՀԿ-ից։

Կուսակցությունից նախագահին երկու հարց են տվել ու նշել, որ դրանց չպատասխանելու դեպքում նախագահը «հավասարապես կիսում է Արցախի կապիտուլյացիայի ամբողջ պատասխանատվությունը»։

Նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն էր արել, որով արտահերթ ընտրություններ ու ազգային համաձայնության կառավարություն էր առաջարկում։ Ըստ նախագահի՝ իր հետ խորհրդակցությունների եկած բոլոր ուժերը պահանջում են վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

«Դուք նշում եք, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հրաժարական տա` իշխանությունը փոխանցելով հանրային վստահություն վայելող և պրոֆեսիոնալներից կազմված ազգային համաձայնության կառավարությանը: Արդյո՞ք դա նշանակում է, որ դուք լիարժեքորեն կիսում եք վարչապետի անհապաղ հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի դիրքորոշումը և միանում եք դրան: Իսկ գո՞ւցե ձեր հրապարակած ճանապարհային քարտեզը նպատակ ունի հնարավորինս երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»,-հարցրել են ԲՀԿ-ից՝ նշելով, որ անկեղծ պատասխան են ակնկալում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---