Քոչարյանը պատասխանատու է համարում Տոնոյանին և Դավթյանին

Քոչարյանը պատասխանատու է համարում Տոնոյանին և Դավթյանին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի՝ ԳՇ պետի պաշտոնում պաշտոնավարման ընթացքում թույլ տված թերացումներին՝ նշելով, որ նախարարը և այլ պատասխանատուներ պետք է հրաժարական տան/b։

Նոյեմբերի 16-ին Դավթյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Նա ԳՇ պետ է եղել 2018-ի մայիսից մինչև 2020-ի ամառ։

«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց. պաշտպանության նախարարի այս հայտնի թեզից, փաստորեն, շատ լավ օգտվեց միայն թշնամին: 44-օրյա պատերազմից հետո երկար տարիների ընթացքում մեր երկրում ձևավորված անվտանգային համակարգը քայքայվեց»,- ասել է նա:

Ըստ Քոչարյանի՝ զինված ուժերի գլխավոր շտաբն անընդունակ է եղել լիարժեք կանխատեսել պատերազմը, պլանավորել, ապահովել և ղեկավարել։ Բացի այդ, նրա խոսքով, այս իրավիճակին բերել են նաև առաջնագծի անպաշտպանվածությունը, ՊՆ աննպատակ, չհիմնավորված և կասկածելի գնումները (Սու-30-ները), պատերազմի համար զրահաբաճկոններ ու սաղավարտներ չգնելը, ԶՈւ նոր կառուցվածքը, 2019-ից ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կազմալուծումը և հատուկ տեխնիկայի նպատակային արժեզրկումն ու ոչնչացումը, զորահավաքի տապալումը, կազմակերպչական կարողությունների լիարժեք բացակայությունը։

«Եթե ասում եմ՝ ԳՇ-ի այսօրվա թերացումները, դրանք չեն վերաբերվում ԳՇ այսօրվա պետ Օնիկ Գասպարյանի կառավարման ժամանակահատվածին: Ասածս վերաբերվում է Արտակ Դավթյանին»,- ասել է նա։

Պատգամավորի խոսքով՝ կատարվածից հետո առնվազն սպասելի էր, որ պաշտպանության նախարարը և ԶՈւ այն պատասխանատուները, որոնք աններելի բացթողումներ են արել, պետք է հրաժարական տված լինեին, իսկ նրանց կողմից անմիջապես հրաժարական չտալը խոսում է այն մասին, որ բացարձակ չեն գիտակցում, թե ինչ են արել և ուր է տանելու այս ձախողումը:

«Մինչև Շուշիի վերջին պահը, մինչև պարտադրված հրադադարը մեր հրետանին շատ քիչ էր մնացել: Մեր ՀՕՊ և հրետանային միջոցները և ձեռքբերվածը՝ բոլորը խոցված էին առաջին մի քանի օրվա ընթացքում: Ուրեմն՝ ինչպիսի լավ հետախուզություն է եղել, ինչպես են տեղերն իմացել՝ սկսած ՊԲ հրամանատարի նստավայրից...»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ Քոչարյանը ՊՆ-ին քննադատել էր ռազմաօդային ուժերի պետ մի մարդու նշանակելու, որը «չի թռնում»։ ՊՆ-ն հայտարարել էր, որ Անդրանիկ Քոչարյանը բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին և դրանում համոզվել է նաև պաշտպանության նախարարությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---