«Իմ քայլը» լքած պատգամավոր․ ՀՀ-ում իշխանություն պահելը և այն վերցնելը դարձել է սկզբունքի հարց ու ինքնանպատակ

«Իմ քայլը» լքած պատգամավոր․ ՀՀ-ում իշխանություն պահելը և այն վերցնելը դարձել է սկզբունքի հարց ու ինքնանպատակ

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ իր որոշումն անբեկանելի է, և այն բողոք է բոլոր երևույթների դեմ՝ սկսած պատերազմի դադարեցման համաձայնագրից մինչև ներքաղաքական իրավիճակ, փոխանցում է Aravot.am-ը։

«Մեր երկրում հիմա այնպիսի իրավիճակ է, որ իշխանություն պահելը և իշխանություն վերցնելը դարձել է սկզբունքի հարց ու ինքնանպատակ: Ամեն մեկս պետք է այնպես անենք, որ կարողանանք թոթափել այս լարվածությունը, որ այս ամեն ինչից դուրս գանք մինիմալ կորուստներով, եթե այս գիտակցումը չունենանք, չգիտեմ մեզ ինչ է սպասում»,- ասել է նա։

Թովմասյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ իշխանությունը պետք է «գնա զիջումների, պետք է փոփոխություններ անի, վերից վար պետք է սրբագրի իր արածները»:

«Ինձ ընդհանրապես պատգամավորական մանդատը չի հետաքրքրում, կարող եմ մանդատս դնել, պարզապես ինձ իմ ավագ գործընկերները շատ խնդրեցին եւ մեր խմբակցությունից ասացին՝ խնդրում ենք, գոնե մի արա դա, մնա խորհրդարանում, որ կարողանանք հասկանանք ինչպես լուծենք երկրի առջեւ ծառացած խնդիրները»,-եզրափակել է պատգամավորը։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Հայտարարությունից հետո ՀՀ-ում քաղուժերը Փաշինյանի հրաժարականն էին պահանջում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---