Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի կոչը՝ պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի կոչը՝ պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը

PanARMENIAN.Net - Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը (The Metropolitan Museum of Art) հորդորել է պաշտպանել Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական մշակութային կոթողները։

Թանգարանից հայտարարել են, որ ԼՂ-ում տեղի ունեցած արյունահեղությունը գլոբալ ողբերգություն է, լուրջ անհանգստություն է առաջացնում։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ 2018-ին կազմակերպված Armenia! անունը կրող ցուցադրությունն առաջինն էր թանգարանում՝ նվիրված 14-րդ դարի հայկական գեղարվեստական ու մշակութային ժառանգությանը։

«Մենք սարսափով ու տխրությամբ էինք հետևում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող բռնություններին ու արյունահեղությանը։ Ներգրավված կողմերին խնդրում ենք հարգանքով վերաբերվել միջազգային մշակութային ժառանգությանը, որ հարստացնում է մեր աշխարհն ու պահպանվել է հազարամյակներ շարունակ։ Մշակութային ժառանգությունների ոչնչացումն անդառնալի կորուստ է և ապագա սերունդների համար լուրջ կորուստ»,- հայտարարել են թանգարանից։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---