ՊՆ․ Անհետ կորածների ցուցակը նվազման միտում ունի, ողջ-առողջ զինծառայողներ կան18 նոյեմբերի 2020 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ցուցակը նվազման միտում ունի, այնտեղ կան զինծառայողներ, որոնք ողջ են և առողջ, հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Անհետ կորածների ցուցակը նվազման միտում ունի։ Ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ բավականին շատ անհետ կորածներ հայտնվում են ցուցակներում, որոնք ողջ-առողջ են ուղղակի հաշվառման առումով ամեն ինչ սխալ է եղել»,- ասել է նախարարը։ Տոնոյանը նշել է նաև, որ ՊՆ-ում հանձնաժողով կա, որը լայնածավալ աշխատանք է կատարում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ՌԴ խաղաղապահների հետ՝ անհետ կորած զինծառայողների հարցով։ Նախարարը նաև նշել է, որ աշխատում են նրանց ընտանիքներին աջակցելու ուղղությամբ։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |