«Ավրորան» մարդասիրական ծրագրեր է սկսում՝ ուղղված արցախցիներին

«Ավրորան» մարդասիրական ծրագրեր է սկսում՝ ուղղված արցախցիներին

PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անհապաղ մարդասիրական ծրագրեր է սկսում՝ օգնելու Արցախյան պատերազմից տուժած երեխաներին և մեծահասակներին: Աջակցության առաջին ծրագրերը կհայտարարվեն նոյեմբերի 18-ին:

Բացի այդ, «Ավրորան» պատրաստ է ընդունել նախագծերի հայտեր, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին և վիրավորներին Արցախի ու Հայաստանի տարածքում: Սկզբնական փուլում հայտերը կարելի է ուղարկել info@auroraprize.com էլ.հասցեին:

Նախագծերի չափանիշներն ու մանրամասները կհստակեցվեն, դրանց մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---