Փոխվարչապետ․ Հիմնադրամի միջոցների մի մասը նվիրաբերվել է Կառավարությանը, մյուսը դեռ ծախսված չէ

Փոխվարչապետ․ Հիմնադրամի միջոցների մի մասը նվիրաբերվել է Կառավարությանը, մյուսը դեռ ծախսված չէ

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը դեռևս ծախսված չէ, մյուսը նվիաբերվել է Կառավարությանը, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Հիմնադրամի հետ մեր գործակցության նպատակն այն է, որ այս իրավիճակում և մասնավորապես սկզբնական ընթացքում մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ անցած 45 օրվա ծախսերի նախապատվություն որոշելն ամենակարևոր հարցն էր»,- ասելէ Գրիգորյանը։

Փոխվարչապետը հայտնել է, որ առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի ծախսերը որոշվել է միասին իրականացնել, իսկ Հիմնադրամն առաջիկայում հաշվետվություն կներկայացնի՝ ըստ ծախսային ուղղությունների։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամում հումանիտար նպատակներով դրամահավաք էր մեկնարկել, որի արդյունքում մոտ 2 ամսում $170 մլն-ից ավելի գումար է հավաքվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---