Կառավարության և ԱԺ շենքեր ներխուժած 10 անձ կալանավորվել է, 5-ը՝ ձերբակալվել

Կառավարության և ԱԺ շենքեր ներխուժած 10 անձ կալանավորվել է, 5-ը՝ ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության մոտ չորս տասնյակ մասնակցի կամ կազմակերպչի նկատմամբ, որոնցից ներկայումս 10 անձի հանդեպ խափանման միոջոց է ընտրվել կանալանավորումը, 5 անձ ձերբակալվել է, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ:

Քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած, կառավարության և ԱԺ շենքերում գույք վնասած և վարչապետի կեցավայրից իրեր հափշտակաց անձանց նկատմամբ։

Պարզվել է մոտ յոթ տասնյակից ավելի անձանց ինքնություն, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալներ, որոնց հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Քրեական հետապնդումներ են հարուցվել նաև կառավարության նիստերի դահլիճում գույքը վնասած երկու աղջկա, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրած անձի նկատմամբ։ Վերջիններս հայտնել են, որ զղջացել են արարքների համար։

Երկու քույր պատմել են, որ ալկոհոլի ազդեցության տակ տեսել են հրապարակում խմբված մարդկանց, մոտեցել, հասկացել, որ հավաքն արվում է Արցախի հարցի վերաբերյալ, միացել նրանց և մտել գործադիրի շենք։ Իսկ Մանե Գևորգյանի մազերը քաշած տղամարդը ներողություն է խնդրել արարքի համար։

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության հանրայնացումից հետո ցուցարարները հավաքվել էին կառավարության և ԱԺ շենքի մոտ, ներխուժել և վնասել պետական գույքը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---