Նարիշկին․ Արևմուտքը սադրում է հայ և ադրբեջանցի ազգայնականներին

Նարիշկին․ Արևմուտքը սադրում է հայ և ադրբեջանցի ազգայնականներին

PanARMENIAN.Net - Արևմուտքը փորձում է հայ և ադրբեջանցի ազգայնականներին սադրել Ղարաբաղի զինադադարի տապալման համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Նրա խոսքով՝ հայերին փորձում են համոզել, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը Երևանի պարտությունն է, անհրաժեշտ էր կռվել մինչև հաղթական ավարտ, իսկ ադրբեջանցիներին՝ ընդհակառակը, ասում են, որ Կրեմլը նրանցից գողացել է հաղթանակը, երբ մեկ քայլ էր մնում Ստեփանակերտը վերցնելուն։

Նարիշկինն ասել է, որ Արևմուտքի գործողությունները վկայում են, որ «ԱՄՆ-ն և նրա եվրոպական ընկերները հայերի և ադրբեջանցիների շահերի հաշվին» իրենց հարցերն են լուծում։

Արցախում սեպտեմբերի 17-ից սկսած մարտական գործողությունները դադարեցվել են նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ։ Դրանով հակամարտության կողմերը կանգնում են իրենց զբաղեցրած սահմաններին, բացի այդ, Ադրբեջանին է անցնում Բերձորը, Քարվաճառը և Շուշին։ Իսկ Ռուսաստանը խաղաղապահական զորք է տեղակայում Լաչինի միջանցքում և շփման գծի երկայնքով։

Հայկական կողմը որոշումը բացատրել էր նրանով, որ Շուշիի գրավումից հետո վտանգվել էր մայրաքաղաք Ստեփանակերտը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---