Փաշինյանը Հրապարակ եկած իր աջակիցներին կոչ է արել դադարեցնել հավաքը

Փաշինյանը Հրապարակ եկած իր աջակիցներին կոչ է արել դադարեցնել հավաքը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ի երեկոյան Ազատության հրապարակում հավաքվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները, իսկ Հանրապետության հրապարակում՝ նրա աջակիցները, որոնց մի մասը կրում է զինվորական համազգեստ։

Սեպտեմբերի 27-ից գործող ռազմական դրությամբ հավաքներն օրենքով արգելված են:

Փաշինյանը դուրս է եկել աջակիցների հետ հանդիպման և հորդորել դադարեցնել հավաքը, երբ անհրաժեշտություն լինի, ինքը կհրավիրի։

«Ես ձեզ խոստանում եմ` ես ժողովրդին չեմ դավաճանի, ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ»,- ասել է նա։

Ավելի վաղ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կոչ էր արել իրենց համակիրներին չհավաքվել և չմասնակցել ցույցերի։

Նոյեմբերի 15-ին Փաշինյանը գրառում էր արել, որում նշում էր, որ սպասում է զինվորներին Երևանում` «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։ Գրառումից հետո «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ հայտարարել էին իրենց մանդատը վայր դնելու մասին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---