Լոս Անջելեսի ոստիկանությունը 75 հազար դոլար է խոստանում հայկական ընտանիքի մարդասպանի մասին տեղեկատվության համար

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի ոստիկանությունը եւ քաղաքի իշխանությունները 75 հազար դոլար են խոստանում նրան, ով տեղեկություններ կհաղորդի, որոնք կարող են օգնել հայկական ընտանիքի` Խաչիկ Սաֆարյանի եւ նրա ութնամյա դստեր մարդասպանների հայտնաբերմանը: Խաչիկ Սաֆարյանն ու նրա դուստրը սպանվել են Հոլիվուդի իրենց տանը 2008 թվականի դեկտեմբերին:

Քննիչները գտնում են, որ Սաֆարյանն ու նրա դուստրը առավոտյան են սպանվել: Սակայն նրանց մարմինները հայտնաբերվել են օրվա երկրորդ կեսին, երբ Սաֆարյանի 15-ամյա դուստրը վերադարձել է դպրոցից: Ինչպես հաղորդում է «Լոս Անջելես թայմսը», օգտակար տեղեկությունների համար համապատասխան պարգեւատրման մասին նախաձեռնությամբ հանդես է եկել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Էրիկ Գարցետտին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---