20 նոյեմբերի 2020 - 12:37 AMT
Նոյեմբերի 19-ին ևս 1235 փախստական է վերադարձել Արցախ

Նոյեմբերի 19-ին Հայաստանից ևս 1235 փախստական է վերադարձել Արցախ։ Ստեփանակերտի գլխավոր հրապարակ Երևանից 27 ավտոբուս է ժամանել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Փախստականների անվտանգ վերադարձն ու անվտանգ երթևեկությունը շփման գծով կազմակերպվել է ՌԴ Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարությամբ և վերահսկողությամբ։ Նոյեմբերի 14-ից ի վեր Ստեփանակերտ է վերադարձել իր տունը լքած մոտ 4000 բնակիչ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Photo. TASS