Սպիվակովը, Սոկուրովը, Պրիլեպինը ՅՈւՆԵՍԿՕ-ին կոչ են արել պահպանել ԼՂ մշակութային ժառանգությունը

Սպիվակովը, Սոկուրովը, Պրիլեպինը ՅՈւՆԵՍԿՕ-ին կոչ են արել պահպանել ԼՂ մշակութային ժառանգությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստաի հայտնի մշակութային գործիչները, այդ թվում` դիրիժոր Վլադիմր Սպիվակովը, գրող Զախար Պրիլեպինը, ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը և այլոք, բաց նամակ են հղել ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ կոչ անելով նպաստել Լեռնային Ղարաբաղի մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը։

Նամակի հեղինակները նշում են, որ իրենց «մտավախությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ մշակութային ժառանգությունը կարող է արժանանալ նույն ողբերգական ճակատագրին, որին արժանացան Նախիջևանի, Կոսովոյի և սիրական Պալմիրայի հուշարձանները»։

Նամակի նախաձեռնողներից մեկը՝ հայտնի հեռուստահաղորդավար Սաթի Սպիվակովան ասել է․ «Մենք գնահատական չենք տալիս քաղաքական իրավիճակին։ Հասկանում ենք, որ այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող պատմական հուշարձանները ռուս խաղաղապահների պաշտպանության տակ են։ Սակայն, այնտեղի հուշարձանները բազմաթիվ են, ոչ ոք վստահություն չունի, որ դրանք կպահպանվեն», գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա, նամակի հեղինակների նպատակն է օգնել դրանց պահպանությանը, կանխել ավերածության և վանդալիզմի հնարավոր դեպքերը։

«Կարևոր է, որ իմանան, որ այդ հուշարձանները ՅՈւՆԵՍԿՕ-ի պահպանության տակ են»,-ասել է նա։

«Մենք խնդրում եքն ՅՈւՆԵՍԿՕ-ին օգտագործել իր ամբողջ հեղինակությունը և լիազորությունները` փրկելու համար Լեռնային Ղարաբաղի մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությունը, հատուկ կարգավիճակ տալ դրանց և ներառել ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում»,-ասվում է նամակում։

Մինչդեռ Արդբեջանն արդեն սկսել է իր վայրագ գործողությունները Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանին անցած տարածքներում։ Ադրբեջանցիները վնասել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ)` ոչնչացնելով դրա գմբեթները։

Ադրբեջանցի զինծառայողի` համացանցում հայտնված լուսանկարներից մեկի ֆոնին երևում է կանգուն եկեղեցին, մեկ այլ լուսանկարում դրա գմբեթներն արդեն չկան։ Ավելի վաղ տեսանյութեր էին հայտնվել Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Մեխակավանի սբ Աստվածածին եկեղեցիների, այլ հուշարձանների վանդալիզմից։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈւ կողմից բարբարոսության դրսևորումների մասին՝ նշելով, որ կրակի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակում են իրենց բնորոշ յուրատեսակ «պատերազմը» հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության դեմ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---