ANCA-ի հասցեին հնչող մեղադրանքներն ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին խանգարելու փորձ են

PanARMENIAN.Net - Վաշինգտոնի CREW (Citizens for Respnsibility and Ethics in Washington) կազմակերպությունը մասնավոր ընկերություն է եւ ներկայացնում է առանձին անձանց շահերը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործունեության մեջ իբր հայտնաբերված խախտումների մասին նամակը ոչ մի հիմնավորում չունի: Ավելին նամակում կան մի շարք անճշտություններ ու խեղաթյուրումներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ANCA-ի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: «Այս հայտարարության ետեւում կանգնած ուժերը ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը արգելափակելու վերջին ճիգերն են գործադրում: Առաջին անգամ է, որ Սպիտակ տունն ու Կոնգրեսը վերջնականապես մերժեցին թուրքական կառավարության քաղաքականությունը, որն ուղղված է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հարցը լռության մատնելուն: Իր կողմից ANCA-ն կշարունակի իր ջանքերն, ուղղված ԱՄՆ հայ համայնքի իրազեկմանն ու ակտիվացմանը»,-ընդգծել է Չուլջյանը:



«Վաշինգտոնի CREW (Citizens for Respnsibility and Ethics in Washington) կազմակերպությունը բողոք է ներկայացրել ԱՄՆ արդարադատության նախարարությանն ու այլ կառույցներին` Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից նախընտրական շրջանում եւ լոբբինգի իրականացման գործընթացում թույլ տված խախտումների մասին: Մասնավորապես, խոսքը գնում է «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի» եւ «Լոբբիստական գործունեության բացահայտման մասին օրենքի» խախտման մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---