Տոնոյանն ազատվել է ՊՆ ղեկավարի պաշտոնից, նոր նախարարը Վաղարշակ Հարությունյանն է

Տոնոյանն ազատվել է  ՊՆ ղեկավարի պաշտոնից, նոր նախարարը Վաղարշակ Հարությունյանն է

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի հրամանագրով՝ Դավիթ Տոնոյանը ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել է 1999-2000 թվականներին այդ պաշտոնը զբաղեցրած Վաղարշակ Հարությունյանը։

Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի մայիսի 11-ին` հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա զբաղեցնում էր արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը։ Նախկինում եղել է նաև պաշտպանության փոխնախարար։

Ավելի վաղ Տոնայանի հրաժարականն էր պահանջել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պատերազմը դադարեցնելու հայտարարություն է ստորագրել։

Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---