Աղբյուր․ ՌԴ-ն ծանր հրետանի է բերում ԼՂ հակամարտության շրջան

Աղբյուր․ ՌԴ-ն ծանր հրետանի է բերում ԼՂ հակամարտության շրջան

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ծանր հրետանի է տեղակայում Լեռնային Ղարաբաղի շրջանում։ Այս մասին վկայում են համացանցում ԼՂ ուղևորվող ռուսական տեխնիկայի շարժը պատկերող տեսանյութերը։

Caucasus War թվիթերյան հարթակը գրում է, որ թեև համաձայնություններով սահմանված է, որ ռուսական խաղաղապահական զորքը կարող է տեղակայել միայն թեթև սպառազինություն, տեսանյութում երևում են տանկեր, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և այլն։

Ղարաբաղում կտեղակայվի 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ և 380 այլ տեխնիկա: Խաղաղապահ զորքերի կազմում են լինելու ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները:

Կողմերի ստանձնած պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար դիտակետեր են ստեղծվել Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով: Մշտադիտարկումն իրականացվելու է անօդաչու թռչող սարքերով և ուղղաթիռներով։

ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման հայտարարություն է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---