Ռիտա Սարգսյանը մահացել է20 նոյեմբերի 2020 - 17:30 AMT PanARMENIAN.Net - 58 տարեկանում մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը: Այս մասին հայտնում է երրորդ նախագահի գրասենյակը: Նոյեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակված Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է, ծայրահեղ ծանր վիճակում։ Ավելի ուշ նրան տեղափոխել էին արտերկիր: Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրան տեղափոխել էին Գերմանիայի բժշկական կենտրոններից մեկը։ Սարգսյանը ծնվել էր 1962 թվականին՝ Ստեփնակերտում։ 2010 թվականից նա արյան քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին օգնող «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Հիմնադրամի ջանքերով վերակառուցվել և վերազինվել է Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը։ Առաջին տիկինը 2011 թվականին ստեղծել է «Արագիլ» հիմնադրամը: Դրա նպատակն է աջակցել սոցիալապես անապահով զույգերին արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ: Նրա ջանքերով 2012-ին ստեղծվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը, որի միջոցներով կառուցվել է հատուկ դպրոց։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |