ԵՄ-ն կոչ է արել տարածաշրջանից արագ դուրս բերել օտարերկրյա բոլոր զինյալներին

ԵՄ-ն կոչ է արել տարածաշրջանից արագ դուրս բերել օտարերկրյա բոլոր զինյալներին

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող է վտանգել ԼՂ-ում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը։

ԵՄ-ն նաև կոչ է անրել տարածաշրջանից լիարժեք և արագ կերպով դուրս բերել օտարերկրյա բոլոր զինյալներին։ ԵՄ-ն վերահաստատել է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գլխավորությամբ ընդունված միջազգային ձևաչափին` այդ նպատակին հետամուտ լինելու համար:

ԵՄ-ն նաև կարևորել է երաշխավորված մարդասիրական մուտքի անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ՝ տեղահանված բնակչության կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար հնարավոր լավագույն պայմաններով։

«Ռազմական ցանկացած հանցագործություն, որը հնարավոր է կատարված լինի, պետք է հետաքննվի»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Եվրամիությունն ու անդամ պետություններն արդեն իսկ տրամադրում են զգալի հումանիտար օգնություն՝ հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության անմիջական կարիքները հոգալու նպատակով և պատրաստ են տրամադրել հետագա օգնություն:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---