Տեղի է ունեցել 2009 թվականի Հայաստանի գավաթի խաղարկության ֆուտբոլային ակումբների վիճակահանությունը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՖՖ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Հայաստանի գավաթի խաղարկությանը մասնակցող թիմերի վիճակահանությունը: Հայաստանի գավաթի խաղարկությունը անց է կացվում օլիմպիական համակարգով եւ նրան մասնակցում են երկրի բարձրագույն լիգան ներկայացնող թիմերը: Գավաթի խաղարկությունը կսկսվի եզրափակչի մեկ քառորդից: Բոլոր խաղերը, եզրափակիչից բացի, կանցնեն «տանը եւ դուրսը» ձեւաչափով: Վիճակահանության արդյունքում որոշվեցին մրցակից թիմերը;



Մրցաշարը կմեկնարկի մարտի 17-ին «Փյունիկ»-«Կլիլիկիա» խաղով, հաղթողների մրցակիցները կորոշվեն «Ուլիսի» եւ «Գանձասարի» հանդիպումների արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակչի զույգը կորոշվի «Բանանց»-«Արարատ» եւ «Միկա»-«Շիրակ» խաղերի արդյունքւմ: Եզրափակիչ խաղը տեղի կունենա 2009թ. մայիսի 9-ին:



Հայաստանի գավաթի խաղերի օրացույցը



Քառորդ եզրափակիչ.

«Փյունիկ»-«Կլիլիկիա»-17.03 (15:00)

«Կլիլիկիա»-«Փյունիկ»-07.04 (16:00)

«Ուլիս»-«Գանձասար»-17.03 (15:00)

«Գանձասար»-«Ուլիս»-07.04 (16:00)

Հաղթողները կկազմեն 14.04-ին եւ 21.04-ին կայնալիք կիսաեզրափակիչ խաղերի առաջին զույգը:



Քառորդ եզրափակիչ.



«Բանանց»-«Արարատ»-18.03 (15:00)

«Արարատ»-«Բանանց»-08.04 (16:00)

«Միկա»-«Շիրակ»- 18.03 (15:00)

«Շիրակ»-«Միկա»- 08.04 (16:00)

Հաղթողները կկազմեն 14.04-ին եւ 21.04-ին կայանալիք կիսաեզրափակիչ խաղերի երկրորդ զույգը: Հանդիպումների ժամանակը նշված է տեղի ժամանակով:



Հայաստանի գավաթի խաղարկության ֆուտբոլային ակումբների վիճակահանությունից հետո տեղի են ունեցել նաեւ Հայաստանի բարձրագույն եւ առաջին լիգաների թիմերի մրցաշարային աղյուսակներում տեղաբաշխման վիճակահանությունը:



Բարձրագույն լիգայի թիմերի դասավորությունը մրցաշարային աղյուսակում.



1. Շիրակ (Գյումրի)

2.Միկա (Աշտարակ)

3.Բանաց (Երեւան)

4. Ուլիս (Երեւան)

5. Կիլիկիա (Երեւան)

6. Փյունիկ (Երեւան)

7. Գանձասար (Կապան)

8. Արարատ (Երեւան)



Առաջին լիգայի թիմերի տեղաբաշխումը մրցաշարային աղյուսակում.



1.Իմպուլս (Դիլիջան)

2. Շիրակ-2 (Գյումրի)

3. Փյունիկ-2 (Երեւան)

4. Լ. Արցախ (Գորիս)

5.Գանձասար-2 (Կապան)

6.Բանաց-3 (Երեւան)

7. Շենգավիթ (Երեւան)

8. Միկա-2 (Երեւան)

9. Բանաց-2 (Երեւան)

10. Փյունիկ-3 (Երեւան):
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---