Փաշինյանը ցավակցել է Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

Փաշինյանը ցավակցել է Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձ է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ։

«Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան մասին։ Որպես «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` տիկին Սարգսյանն իր կարևոր դերակատարումն է ունեցել արյան քաղցկեղի դեմ պայքարող հայ փոքրիկներին աջակցելու գործում` նպաստելով մանկական առողջապահության ոլորտի մի շարք խնդիրների լուծմանը: Նրա գործունեության արդյունքում վերակառուցվել են առողջապահական և ուսումնական հաստատություններ»,-ասվում է ուղերձում։

Նշված է նաև, որ Ռիտա Սարգսյանը նաև ծավալել է գնահատելի սոցիալ-հասարակական գործունեություն, խրախուսել մշակութային կյանքի աշխուժացմանը։

Ռիտա Սարգսյանը 58 տարեկան էր։ Նոյեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակված Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է, ծայրահեղ ծանր վիճակում։ Ավելի ուշ նրան տեղափոխել էին արտերկիր:

2010 թվականից նա արյան քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին օգնող «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Հիմնադրամի ջանքերով վերակառուցվել և վերազինվել է Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը։ Առաջին տիկինը 2011 թվականին ստեղծել է «Արագիլ» հիմնադրամը: Դրա նպատակն է աջակցել սոցիալապես անապահով զույգերին արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ: Նրա ջանքերով 2012-ին ստեղծվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը, որի միջոցներով կառուցվել է հատուկ դպրոց։

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---