ՀՀ-ում կորոնավիրուսի 1193 նոր դեպք կա և 41 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1193 նոր դեպք կա և 41 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 124,839-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1193-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ապաքինվել է ևս 2075 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 92,829 է, փաստացի բուժվողներինը` 29,581-ը։

Մահվան ևս 41 դեպք կա, 31-ը՝ կորոնավիրուսից, 10-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1931 դեպք կա, այլ պատճառով՝ 498:

Մեկ օրում թեստավորվել է 3207 մարդ։ Ընդհանուր առմամբ, 483,652 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---