ՌԴ սահմանապահ լրացուցիչ ուժեր կծավալեն ՀՀ և Ադրբեջանի սահմանին

ՌԴ սահմանապահ լրացուցիչ ուժեր կծավալեն ՀՀ և Ադրբեջանի սահմանին

PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը լրացուցիչ ուժեր կտեղակայի ՀՀ և Ադրբեջանի սահմանին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ։

«ՀՀ անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման նպատակով և հայկական կողմի խնդրանքով, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությանը լրացուցիչ ռեզերվ է տրամադրվել՝ 188 զինծառայող և անհրաժեշտ տեխնիկա։ Սահմանապահները լրացուցիչ ուժերը կծավալեն Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին»,-ասել է ԱԴԾ տնօրենը, գրում է ՏԱՍՍ-ը։

Բորտնիկովը նշել է, որ ադրբեջանական կողմն իրազեկվել է այդ մասին, անհրաժեշտ գործակցությունը հաստատվել է։

Նա հայտնել է, որ նոյեմբերի 18-20-ը ՌԴ ԱԴԾ ավիացիայի վարչության և ՊՆ ջանքերով սահմանապահ ուժերը տեղափոխվել են Հայաստան։ Նոյեմբերի 22-ին նրանք կսկսեն կատարել իրենց առջև դրված խնդիրները։

Բորտնիկովը տեղեկացրել է նաև, որ ռեզերվի ղեկավարման և կառավարման և խաղաղապահների հետ գործակցության նպատակով Մեղրի քաղաքում կծավալվի ԱԴԾ օպերտիվ խումբը՝ այդ ռեզերվի ղեկավարման համար։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---