«Լինարես-2009». Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել չինացի շախմատիստ Վան Յուէի հետ

PanARMENIAN.Net - Շախմատի «Լինարես-2009» միջազգային գերմրցաշարի 5-րդ փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը չինացի շախմատիստ Վան Յուէի հետ պարտիան ավարտել է ոչ ոքի: 5-րդ փուլի բոլոր մնացած հանդիպումները նույնպես ավարտվել են ոչ ոքի, ինչի արդյունքում փոփոխություններ տեղի չեն ունեցել մրցաշարային աղյուսակում. առաջնորդների թվում են Արոնյանն ու Գրիշչուկը:



«Լինարես-2009» 6-րդ փուլում Լեւոն Արոնյանը կհանդիպի ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկի հետ:



5-րդ փուլի արդյունքներն են.



Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)- Մագնուս Կարլսեն ( Հոլանդիա) - 0,5:0,5

Վան Յուէ ( Չինաստան) - Լեւոն Արոնյան ( Հայաստան)-0,5:0,5

Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)- Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-0,5:0,5

Լենյեր Դոմինգես (Կուբա)- Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-0,5:0,5



Դասավորությունը 5 փուլերից հետո. Արոնյան, Գրիշչուկ- 3,5-ական միավոր, Անանդ -3 միավոր, Կարլսեն, Իվանչուկ- 2,5-ական միավոր, Դոմինգես-2 միավոր, Ռաջաբով, Վան Յուէ-1,5-ական միավոր:



6-րդ փուլի զույգերն են` Գրիշչուկ-Արոնյան, Կարլսեն-Անանդ, Իվանչուկ-Դոմինգես, Վան Յուէ-Ռաջաբով:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---