Պուտին․ ԼՂ վերաբերյալ հայտարարության տեքստը երեքով ենք կազմել՝ Ալիևի և Փաշինյանի հետ

Պուտին․ ԼՂ վերաբերյալ հայտարարության տեքստը երեքով ենք կազմել՝ Ալիևի և Փաշինյանի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Արցախում զինադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությանը, նշել է, որ դրա տեքստը երեքով են կազմել՝ ինքը, ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։

Նա շեշտել է, որ համաձայնության հեղինակները 3 կողմն են՝ ՌԴ-ն, ՀՀ-ն ու Ադրբեջանը։

«Ինչ վերաբերում է տեքստին, ապա մենք դա երեքով ենք արել՝ բնականաբար` ես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այլ կերպ անհնար էր, քանի որ, ըստ էության, սա պայմանավորվածություն էր երկու կողմի միջև»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ Ռուսաստանը միայն միջնորդի դեր է կատարել և ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատման պարտավորությունը։

«Ռուսաստանը միայն միջնորդի դեր է կատարել և այս փաստաթղթով ստանձնել է կողմերին խաղաղ բաժանելու պարտավորությունը, ինչն էլ հիմա անում ենք»,-ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։

Պուտինը հավելել է, որ փաստաթղթի համաձայնեցումը «բարդ և մեծ էներգիա խլած գործընթաց էր» բոլոր կողմերի համար։

«Ըստ էության, ես ստիպված էի ստանձնել միջնորդի դերը, լսում էի նրանց պահանջները, տեքստի վերաբերյալ անհամաձայնությունները։ Փաստացի, դա իրավահավասար, համարժեք եռակողմ աշխատանք էր»,-ասել է նա։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։

Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---