Հայկական Վազգենաշենը գյուղացիները լքել են վերջին ժամերին` ադրբեջանական զորքի ներկայությամբ23 նոյեմբերի 2020 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին Աղամի շրջանի հետ ադրբեջանական կողմին է անցել նաև Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղը, բնակիչներն այդ մասին իմացել են միայն վերջին ժամերին ու դուրս եկել այն ժամանակ, երբ ադրբեջանական զորքն արդեն համայնքում է եղել։ Ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Բաբայանն իր էջում պատմել է, թե ինչպես են նոյեմբերի 20-ին գյուղ մտած ադրբեջանցիները գողացել իր հոր՝ համայնքի ղեկավար Անդրանիկ Բաբայանի մեքենան, ապա գերեվարել նրան ու եղբորը և բաց թողել միայն անմջական հրամանատարի հետ «լեզու գտնելուց» հետո։ Օգտատերը հրապարակավ հարց է ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, թե որտեղ էր ռուսական զորքն ու ինչու չի կազմակերպվել խաղաղ բնակչության ապահով դուրսբերումը։ Ավելի վաղ նաև համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են ադրբեջանցիները ծաղրում ու վիրավորում գյուղը լքել պատրաստվող հայերին։ Տարածված տեսանյութում երևում է, որ Վազգենաշենից մի ընտանիք իրերն է հավաքում ու տեղավորում մեքենայի մեջ, իսկ ցանկապատից այն կողմ ադրբեջանցի զինվորներն են։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |