Երեւանում ելույթ կունենա բալետի հայտնի պարուհի Նինո Անանիաշվիլին

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին Երեւանում մեկնարկում են «Վրացական սեզոնները», որոնց շրջանակներում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա Թբիլիսիի օպերայի - բալետի պետական թատրոնը` բալետի պարուհի Նինո Անանիաշվիլու մասնակցությամբ: Թատրոնը կներկայացնի «Շարական» բեմադրությունը: «Վրացական սեզոնների»շրջանակներում մարտի 5-ին հայ հանդիսատեսն ականատես կլինի «Սերենադ`պահ մինչեւ կերպարանափոխում», իսկ մարտի 9-ին` «Երազներ Ճապոնիայի մասին» բեմադրություններին:



Մշակույթի նախարարության մամլո քարտուղար Գայանե Դուրգարյանի խոսքերով, դրանով «Վրացական սեզոնները» չեն սահմանափակվի, տարվա ընթացքում նախատեսվում է մի շարք տարբեր միջոցառումների անցկացում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---