Անհետ կորած 18-ամյա Էրիկ Խաչատրյանը երևացել է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութում![]() 23 նոյեմբերի 2020 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների արած տեսանյութին, որում երևում է անհետ կորած համարվող հայ զինծառայող։ Ըստ պատգամավորի՝ գերեվարված զինվորը 18 ամյա Էրիկ Խաչատրյանն է, ում հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 12-ին։ «Էրիկը կռվել է Ջաբրայիլում։ Պարզ չէ անգամ՝ այս տեսանյութը երբ է արվել։ Էս պահին արդեն Կարմիր Խաչը սկսել է իր գործն անել»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ Զոհրաբյանը նշել է, որ արդեն դիմել է միջազգային բոլոր կառույցներին՝ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին։ «Ամեն ինչ պիտի անենք, եվրոպական բոլոր կառույցները տակնուվրա պիտի անենք, որ մեր գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց անվնաս տեղափոխենք հայրենիք», - գրել է նա։ Նոյեմբերի 22-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ նոյեմբերի 13-ից անհետ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել։ Շուշիի անտառներից միայն մեկ վիրավոր ոստիկան է գտնվել ողջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |