Հայաստանի նախագահն ու Վրաստանի խոսնակը կարծիքներ են փոխանակել «Արեւելյան գործընկերության» մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեին: Ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների եւ երկխոսության ճանապարհով, երկուստեք շեշտվել է մեր ժողովուրդների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ փոխադարձ զսպվածության պահպանման ու հավասարակշռված մոտեցման անհրաժեշտությունը:



Հայաստանի Հանրապետության նախագահն ու Վրաստանի խորհրդարանի ղեկավարը մտքեր են փոխանակել նաեւ Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավոր ուղիների, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում երկու երկրների կողմից ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների մասին: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակությանը:



Նախագահ Սարգսյանն ու Դավիթ Բաքրաձեն ընդգծել են երկու երկրների միջեւ միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը, հայ եւ վրացի ժողովուրդների պատմական սերտ կապերն ու ամուր բարեկամությունը: Հանրապետության նախագահը կարեւորելով տարբեր մակարդակներում ինտենսիվ շփումները, ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության բացառիկ նշանակությունը եւ նշել, որ նման այցելությունները մեծապես նպաստում են բարեկամության էլ ավելի խորացմանը:



Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Կողմերն ընդգծել են, որ տրանսպորտային հաղորդակցության, միջպետական սահմանը հատելու դյուրացման, մաքսային եւ այլ ուղղություններով նախատեսվող ծրագրերի իրականացումը կնպաստի հայ-վրացական տնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---