ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը վարչապետի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ է սկսում

ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը վարչապետի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ է սկսում

PanARMENIAN.Net - «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որպես քաղաքացի մտահոգ է այս վիճակի համար, ապրում է անձնական, ազգային ողբերգություն Փաշինյանի վարած գործունեության արդյունքում «Հայրենիքի մի կարևոր հատվածի կորստյան պատճառով»։ Մանուկյանի խոսքով՝ իշխանությունն անկարող է երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ։

Պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը ստորագրելու հանրայնացումից ժամեր առաջ քաղաքական 17 կուսակցություն, այդ թվում՝ ՀՅԴ-ն, պահանջել էր վարչապետի հրաժարականը։ Նոյեմբերի 10-ից սկսած Երևանում շարունակվում են հրաժարականի պահանջով բազմամարդ բողոքի ակցիաներ։

Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---