ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել 17 զինծառայողի գործով23 նոյեմբերի 2020 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է հրատապ միջոց կիրառել Ադրբեջանում գերության մեջ հայտնված 17 զինծառայողի գործով՝ բավարարելով հայ իրավապաշտպանների դիմումները։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ նրանք գերեվարվել են սեպտեմբերի 27-ից սկսած լայնածավալ պատերազմի ընթացքում։ Գերության մեջ հայտնված անձինք են Սամվել Ասատրյանը, Արսեն Կարապետյանը, Նորիկ Արաքելյանը, Գեղամ Էլիբեկյանը, Վահե Աբրահամյանը, Հովսեփ Սահակյանը, Սամվել Քաստակցյանը, Սամվել Կնազյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը, Հարություն Գևորգյանը, Արման Հարությունյանը, Միքայել Մարտիրոսյանը, Լյուդվիգ Մկրտչյանը, Պետրոս Ղազարյանը, Սարգիս Սողոմոնյանը և Խաչիկ Հակոբյանը: Զեյնալյանի խոսքով՝ հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով: Եվրոպական դատարանն Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև նոյեմբերի 27-ը։ Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը սահմանած ժամկետում չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է տեղեկություն տրամադրել նոյեմբերի 11-ին առևանգվածների մասին։ Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն, որի կետերից մեկով նախատեսված է զոհվածների մարմինների և գերիների փոխանակում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գերիների փոխանակման գործընթացը կսկսի մարմինների փոխանակումից հետո։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |