Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից

Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից։

Նրա փոխարեն ԿԳՄՍՆ նոր ղեկավար է նշանակվել Վահրամ Դումանյանը։

Գիտական աստիճաններ ունեցող Դումանյանը Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի և մասնագիտական խորհդի անդամ է։ Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտում, Լեհաստանի Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում, Գերմանիայի Թրիերի և Պադերբորնի համալսարաններում։

Արայիկ Հարությունյանը նախարար էր նշանակվել 2018-ի հեղափոխությունից հետո։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---