ԿԽՄԿ․ Նոյեմբերի 13-ից անհետ կորածների որոնում և հայտնաբերում է արվում

ԿԽՄԿ․ Նոյեմբերի 13-ից անհետ կորածների որոնում և հայտնաբերում է արվում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ից սկսած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայությամբ և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ ԼՂ հակամարտության կողմերը շարունակաբար իրականացնում են անհետ կորածների որոնում և հայտնաբերում, աճյունների դուրսբերում և արտահանձնում մարտական գործողությունների տարածքներից։

Ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված զինծառայողների կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար կարելի է զանգահարել 010 297 415 հեռախոսահամարով։

Անհետ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ճշտման կամ հնարավոր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարության ձևավորած աշխատանքային հանձնաժողովին՝ 81-35 և 012 28-89-80 հեռախոսահամարներով:

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները նոյեմբերի 23-ին բողոքի ցույց են արել պաշտպանության նախարարության շենքի դիմաց, հետո կառավարության մոտ, որտեղ նրանց ներկայացուցիչներին ընդունել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է անհետ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներին ընդգրկվել ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբում, ինչը կապահովի նաև մշտական հաղորդակցություն իրականացվող աշխատանքների ուղղությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---