Իսպանիայի կոնգրեսն ընդունել է ԼՂ հարցով հերթական հայամետ միջնորդությունը24 նոյեմբերի 2020 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյարիտուի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով հերթական հայամետ առաջարկ-միջնորդությունը։ Դրանով Կոնգրեսն իր ցավակցություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքացիական և զինվորական զոհերի ընտանիքներին և վերահաստատում հայ ժողովրդի հետ խորը բարեկամական կապերը, կարևորում է հայկական մշակութային և կրոնական կենտրոնների պաշտպանությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կամ նրանց վերահսկողության տակ անցնող տարածքներում, ԵՄ-ի կողմից անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության ծավալների ավելացումը, ինչպես նաև ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձն իրենց բնակավայրեր։ Հայաստանում Իսպանիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Կոնգրեսում ներկայացված քաղաքական ուժերից որևէ մեկն առաջարկ-միջնորդությանը դեմ չի քվեարկել։ Նոյեմբերի կեսին Իսպանիայի կոնգրեսն ընդունել էր Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու Ինյարիտուի մեկ այլ առաջարկ-միջնորդություն։ Ինյարիտուն նոյեմբերին այցելել էր Արցախ և իր աչքերով տեսել այնտեղ տիրող վիճակը։ Նա Բասկերի երկրից ընտրված պատգամավոր է։ Այցի ժամանակ Ինյարիտուն նշել էր, որ Արցախ ժամանելու նպատակն է ևս մեկ անգամ իր աջակցությունն ու համերաշխությունը հայտնել ԱՀ-ին ու նրա ժողովրդին, և անձամբ ծանոթանալու ներկայումս հանրապետությունում տիրող իրավիճակին ու դրա դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքներին։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |