«Իմ քայլից» Երևանի ավագանու անդամը վայր է դրել մանդատը, մյուսը՝ դուրս եկել խմբակցությունից24 նոյեմբերի 2020 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը վայր է դնում մանդատը, նույն խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու մասին։ Այդ մասին Երևանի ավագանու նիստին հայտարարել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, որը վարում էր նիստը քաղաքապետի հիվանդության պատճառով։ Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու լիազորությունները դադարեցնելու մասին, Աբգարյանը կշարունակի ավագանու անդամի իր լիազորությունները։ Ավելի վաղ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր ավագանու անդամի մանդատից հրաժարվելու որոշման մասին այն բանից հետո, երբ որպես կամավոր մեկնել էր սահման ու պատերազմի ավարտից հետո հետ վերադարձել։ «Որոշել եմ ավագանուց դուրս գալ՝ այլևս չունեմ ուժ, եռանդ ու հավես Երևանի շենքերով զբաղվելու, ազատ ժամանակս տրամադրելու եմ ընտանիքիս։ Ներողություն, եթե չեմ արդարացրել սպասումները։ Ամենաշատը ամաչում եմ էն անմարդկային բեռի համար, որ դրել ենք մեր 18-20 տարեկան զինվորների ուսերին, էլ բառեր չունեմ, գրեցի ջնջեցի»,-ասվում էր գրառման մեջ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |