Էկոնոմիկայի նախարարն ազատման դիմում է գրել![]() 24 նոյեմբերի 2020 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել, փոխանցում է նրա խոսնակ Աննա Օհանյանը։ «Տիգրան Խաչատրյանը նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը»,- գրել է խոսնակը։ Խաչատրյանը նախարարի պաշտոնում էր նշանակվել 2019-ի հունիսի 1-ին։ 2018-ի հոկտեմբերի 15-ից նա նշանակվել էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։ Ավելի վաղ պատերազմի դադարեցման համաձայնությունից հետո հրաժարական էին ներկայացրել կամ աշխատանքից ազատվել նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ ![]() ![]() Մինչ շենքի շահագործումը ներդրումները կկազմեն մոտ 6 մլրդ դրամ 2022-ին նախատեսվում է մանրածախ ծառայությունների բազիսային սակագների աճ
Նա նշել է, որ հանքի այդ հատվածը պետական սահմանի մաս չէ, պետսահմանից հետ տեղադրված դիրք հայկական կողմը չունի Տնտեսությանը վնասել է նաև ռազմական դրությունը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |