Ֆիննախ․ Հիմնադրամից պետությանը 52․7 մլրդ դրամ է փոխանցվել՝ առողջապահական ու սոցծախսերին24 նոյեմբերի 2020 - 15:28 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՀՀ միջև կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա որպես նվիրաբերություն պետությանը փոխանցվել է 52,7 մլրդ դրամ՝ ռազմական դրությամբ պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով: Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Հիմնադրամից Կառավարությանը միջոցներ են փոխանցվել։ Փոխվարչապետի հայտարարությունից հետո համացանցում դժգոհություններ էին հնչել ու կասկածներ հայտնվել՝ ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսման վերաբերյալ։ Ըստ նախարարության՝ փոխանցման ոչ իրավաչափ լինելու մասին հայտարարություններն անհիմն են, քանի որ պայմանագրերով սահմանված նվիրաբերության գումարի օգտագործման պայմանն ամբողջությամբ համապատասխանում է Հիմնադրամի կանոնադրությանը։ Փոխանցված գումարն ամբողջությամբ մուտքագրվել է միասնական գանձապետական հաշվին: Ըստ ֆիննսախի՝ նվիրաբերության գումարն օգտագործվել և բյուջետային գործընթացի շրջանակում օգտագործվելու է պետբյուջեով նախատեսված պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով: Նշվում է, որ նվիրաբերության գումարի հաշվին ծախսերի ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռել կառավարությանը պետբյուջեով այդ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված, նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք նոյեմբերի 19-ի դրությամբ կազմել են մոտ 101 մլրդ դրամ։ Անդրադառնալով Հիմնադրամի կողմից նվիրաբերության պայմանագրերի կնքման իրավաչափության վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած գնահատականներին՝ ֆիննախից հայտնել են, որ միջոցները փոխանցվել են սահմանված կարգով կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա, ռազմական դրությամբ պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ: Նոյեմբերի 24-ի դորւթյամբ Համահայկական հիմնադրամը պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար կարիքների համար հավաքագրել է $170.6 մլն։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու |