Դատախազությունը բողոքարկել է Վանեցյանի, Բաղդասարյանի, Ավագյանի կալանքը մերժելու որոշումները![]() 24 նոյեմբերի 2020 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ընդդիմադիր գործիչներ Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Աշոտ Ավագյանի վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները, որոնցով մերժվել են Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունները նրանց կալանավորելու վերաբերյալ, տեղեկացնում է «Ազատությունը»։ Գլխավոր դատախազությունից փոխանցել են, որ չորրորդ գործչի՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վերաբեյալ որոշումը ստանալուց հետո կքննարկեն բողոքարկելու հարցը։ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանի, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի և ՀՅԴ անդամ, արվեստագետ Աշոտ Ավագյանի նկատմամբ՝ իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար։ Նրանք չեն ընդունում մեղադրանքը՝ հայտարարելով քաղաքական հետապնդման մասին։ ԱԱԾ-ն ավելի վաղ հեռախոսային մի ձայնագրություն էր հրապարակել, որտեղ, ըստ իրավապահների, խոսում են այս գործով մեղադրյալներ Վահրամ Բաղդասարյանը, Աշոտ Ավագյանը և Աշոտ Մինասյանը։ Ըստ ԱԱԾ-ի, նրանք քննարկումներ են ունեցել առգրավված զենքի օգտագործման և նպատակի մասին։ Արցախում զինադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը հանրահավաքներ է անցկացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |