Հունաստանն ու ԱՄԷ-ն պաշտպանության ոլորտում փոխադարձ աջակցության համաձայնագիր են ստորագրել՝ ընդդեմ Թուրքիայի

Հունաստանն ու ԱՄԷ-ն պաշտպանության ոլորտում փոխադարձ աջակցության համաձայնագիր են ստորագրել՝ ընդդեմ Թուրքիայի

PanARMENIAN.Net - Հունաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտպանության ոլորտում փոխադարձ աջակցության համաձայնագիր են կնքել՝ պարտավորվելով օգնել միմյանց հնարավոր հարձակման դեպքում: Համաձայնագիրը կնքվել է, մասնավորապես, Թուրքիայի գործոնը հաշվի առնելով, փոխանցում է The National Herald-ը։

Համաձայնագրում կոնկրետ նշված չէ Թուրքիա պետության անունը, սակայն հենց այդ երկիրն է փորձում Արևելյան Միջերկրականում ու Մերձավոր Արևելքում «տարածաշրջանն ապակայունացնելու փորձեր անել», ինչն ընդունելի չէ հունական ու արաբական կողմերի համար։

ԱՄԷ-ի ու Հունաստանի միջև կնքված գործարքն արտաքին քաղաքականության ոլորտում ավելի մեծ համաձայնագրի մաս է, որը նաև հաշվի է առնում այն հանգամնաքը, որ Թուրքիան առաջիկայում կարող է բախվել Եվրամիության պատժամիջոցներին՝ իր նավերը հունական ջրերից չհանելու դեպքում։

Ավելի վաղ ԱՄԷ-ն Հունաստանին օժանդակություն էր ցույց տվել՝ թուրքական սադրանքներին դիմադրելու համար։ Հայտարարվել էր, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ևս միջազգային դաշինք է կազմում Թուրքիայի դեմ, որը ներառում է նաև Ֆրանսիան՝ հաշվի առնելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությունն ընդդեմ այդ երկրի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---