Մայիլյանը ԿԽՄԿ ներկայացուցչի հետ զրույցում կարևորել է գերիների և զոհերի դիերի արագ փոխանակումը

Մայիլյանը ԿԽՄԿ ներկայացուցչի հետ զրույցում կարևորել է գերիների և զոհերի դիերի արագ փոխանակումը

PanARMENIAN.Net - Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը՝ ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի գլխավորությամբ։

Հանդիպմանը քննարկվել է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհետ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման վերաբերյալ մի շարք հարցեր։

Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ այս համատեքստում կարևորել եմ վերոնշյալ ուղղություններով աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը։

Հունդը տեղեկացրել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից պետական կառույցների հետ համագործակցությամբ քաղաքացիական բնակչությանը տրամադրվող մարդասիրական աջակցության մասին՝ նրանց հրատապ կարիքները հոգալու նպատակով:

Պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 10-ի հայտարարության կետերից մեկով արձանագրվում է, որ պետք է փոխանակվեն գերիները և մարտի դաշտում մնացած մարմինները։ Արդեն մի քանի հարյուր մարմին փոխանակվել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գերիների փոխանակումը կիրականացվի զոհվածների մարմինների փոխանակումից հետո։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---