25 փետրվարի 2009 - 18:52 AMT
ՀԿԵԳ չի փոխելու հարկային քաղաքականությունը 2009թ.
«Հարավկովկասյան երկաթուղային գիծ» ՓԲԸ-ն սկզբունքորեն մտադրված չէ փոխել հարկային քաղաքականությունը 2009թ.` թողնելով հարկերը 2008թ. դեկտեմբերի 31-ի մակարդակում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հարավկովկասյան Երկաթուղային գծի տնօրեն Շեվկետ Շայդուլինը: Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ հարկերի բարձրացման համար կան բոլոր նախապայմանները, դա ե'ւ էներգառեսուրսների գների բարձրացումներն են, ե'ւ ԱՊՀ երկրների հարկային քաղաքականությունը, որը նույնպես կանխորոշում է հարկերի 8,8% աճ: Այնուամենայնիվ, նշել է Շայդուլինը, ընթացիկ տարվա սկզբից գործում են մինչեւ 22% զեղչեր, ուսանողների համար` մինչեւ 50%: Նա նաեւ տեղեկացրել է, որ ՀԳԵԿ հաճախորդների թիվը 2008թ. հունվարի 20 հազարից աճել է մինչեւ 21 հազար 2009թ. նույն շրջանում:

Մամլո ասուլիսի ընթացքում Շայդուլինը հաղորդել է, որ վերանայվել է բեռներ ուղարկողների եւ ստացողների հանդեպ մոտեցումը: «Ստեղծվել է Ֆիրմային տրանսպորտային մատակարարման կոնտրեն եւ որոշվել են դրա աշխատանքի երեք սեգմենտները, այն է` մասնավոր հաճախորդների գծով, որոնք ապահովում են ՀԳԵԿ եկամուտների 80%, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների եւ մասնավոր ձեռներեցների գծով»,- ասել է նա: Շայդուլինի խոսքով, այդ սեգմենտներից յուրաքանչյուրը պահանջում է անհատական մոտեցում, քանի որ գոյություն ունեն բեռներ, որոնց գները փոխադրման արժեքից ցածր են, եւ որոշ բեռնափոխադրողներ կարող են սխալմամբ վճարել ուղարկելու եւ ստացողի գումարները:

Շայդուլինը հաղորդել է, որ վերանայվել է նաեւ մոտեցումը հաճախորդի հանդեպ: «Մենք սահմանել ենք բեռնափոխադրումների կազմակերպման հետ կապված բողոքների հատուցման կարգը: Այսօր ցանկացած հաճախորդ երկաթգծի պարատականությունների չկատարման դեպքում պարտավոր է եւ կարող է համապատասխան բողոք ներկայացնել, որը կդիտարկվի եւ անհրաժեշտության դեպքում կբավարարվի»,- ասել է նա:-ապ-