ՀՀ-ում կորոնավիրուսի 1563 նոր դեպք կա և 44 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1563 նոր դեպք կա և 44 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 129,085-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1563-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ապաքինվել է ևս 1969 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 100,913 է, փաստացի բուժվողներինը` 25,619-ը։

Մահվան ևս 44 դեպք կա, 38-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2040 դեպք կա, այլ պատճառով՝ 513:

Մեկ օրում թեստավորվել է 4198 մարդ։ Ընդհանուր առմամբ, 494,568 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---