ԵՊԲՀ ռեկտոր. Մոտ 50 օր որդուց լուր չունեցող բուժքույրին տղան զանգել է, ողջ-առողջ է

ԵՊԲՀ ռեկտոր. Մոտ 50 օր որդուց լուր չունեցող բուժքույրին տղան զանգել է, ողջ-առողջ է

PanARMENIAN.Net - Մոտ 50 օր զինծառայող որդուց որևէ լուր չունեցող՝ Հերացի համալսարանական հիվանդանոցի բուժքույր Հասմիկին տղան անձամբ է զանգել ու ասել, որ ողջ ու առողջ է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Հերացի համալսարանական հիվանդանոցում անչափելի ուրախության, անսահման երջանկության ականատես եղանք: Մոտ 50 օր իր որդուց որևէ լուր չունեցող մայրը` մեր բուժքույր Հասմիկը, զանգ ստացավ իր որդուց` տղան ողջ էր ու առող: Ասում են, երբ խավարի մեջ լույս է վառվում, խավարը դադարում է գոյություն ունենալուց» ,-գրել է Մուրադյանը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---