ՌԴ-ից ռազմական բժիշկներ են մեկնել Արցախ, ԱԻՆ-ն էլ լրացուցիչ խմբավորում կգործուղի25 նոյեմբերի 2020 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքից ռազմական բժիշկներ են մեկնել Արցախ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպակատով։ Ընդհանուր առմամբ, Արցախ կտեղափոխվի 122 ռազմական բժիշկ, 54 ավտոմեքենա և հատուկ տեխնիկա, ինչպես նաև 66 տոննա անհրաժեշտ նյութեր։ «ՌԴ խաղաղապահ զորակազմի բուժսպասարկման և տեղի բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել Արևելյան ռազմական շրջանի բժշկական հատուկ նշանակության ջոկատի ուժերն ու միջոցները»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ ջոկատի կազմում բժիշկեր են և բուժանձնակազմ, որոնք մշտապես պատրաստ կլինեն բուժօգնություն ցուցաբերելու։ Բուժաշխատողները տեղափոխվում են ռազմատրանսպրոտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներով։ ՌԴ ԱԻՆ-ը ևս ուժերի և միջոցների լրացուցիչ խմբավորում է ուղարկել Արցախ։ Նրանք բոլորը կորոնավիրուսի թեստ են հանձնելմ ստուգվել է նրանց սթրեսակայունությունը։ Արցախ է ուղարկվել նաև անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ, մասնագետների բնակության համար միջոցներ, գրում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են նաև, որ առաջիկա օրերին կհամալրվի Լեռնային Ղարաբաղում գործող անձնակազմը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ Photo. Ria Novosti Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |